Մայիսի 9-ին չորս հանքագործների մահը, ովքեր ընկել էին 400 մետր բարձրությունից Մինդելու անվան Տղիբուլիի հանքում վերանորոգման աշխատանքների ընթացքում, Վրաստանի Հանրային պաշտպանը անվանել է «սպանություն»:

Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ պատասխանատվությունը կատարվածի համար պետք է կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր չեն ընդունում Վրաստանում աշխատանքի տեսչության անհրաժեշտությունը: Ըստ Ուչա Նանուաշվիլիի ողբերգության համար, որը տեղի է ունեցել անվտանգության ստանդարտների խախտման պատճառով, պատասխանատու է պետությունը: Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ, եթե պետությունը չփոխի իր մոտեցումը անվտանգության տեսանկյունից, ապա իրավիճակը կարող է ավելի վատթարանալ:

«Այս միջադեպը պատահականություն չէ, դա սպանություն է: 4 ամիս Հանրային պաշտպանը կրկնում է այն առաջարկությունը, որ երկրում պետք է ստեղծել արդյունավետ աշխատանքի տեսչություն: Պետությունն է պատասխանատու այդ սպանությունների համար: Հետևաբար, թերևս ժամանակն է, և կառավարությունը պետք է վերանայի իրավիճակը, որը կատարվում է երկրում այս ուղղությամբ: Երկրում պետք է գործի որոշ պատժամիջոցներ անվտանգության նվազագույն ստանդարտները պահպանելու համար»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:

Լուսինե Աստոյան