2017թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանում գրանցվել է 905 ճանապարհատրանսպորտային պատահար:

Ըստ Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երկու ամսվա ընթացքում զոհվել է 84 մարդ, վնասվել` 1 277 մարդ: Մահացածների թվում 19 հետիոտներ են: Վիրավոր հետիոտների թիվը կազմել է 265 մարդ:

ՃՏՊ հետևանքով երկու ամսվա ընթացքում մահացել են 5 անչափահասներ, վնասվել` 136-ը:

Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառները. մանևրի կանոնների խախտում, արագության գերազանցում, դիմացից եկող մեքենայի գծով երթևեկություն, վարորդի հարբած վիճակ: