Վրաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումներն առավելագույն դիրքում են: Մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին Վրաստան է տեղափոխվել 6,877 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը նախորդ տարիների համեմատ առավելագույն ցուցանիշն է (տվյալները հասանելի են Վրացստատի կայքում 2016 թվականից):

Համեմատության համար, նախորդ տարիներին փոխադրված բեռների ծավալը հետևյալ տեսքն ունի.

  • 2023 թվականի հունվար-հուլիս՝ 6,466 միլիարդ ԱՄՆ դոլար,
  • 2022 թվականի հունվար-հուլիս՝ 4,742 միլիարդ ԱՄՆ դոլար,
  • 2021 թվականի հունվար-հուլիս՝ 3,336 միլիարդ ԱՄՆ դոլար,
  • 2020 թվականի հունվար-հուլիս՝  2,509 միլիարդ ԱՄՆ դոլար,
  • 2019 թվականի հունվար-հուլիս՝ 3,166 մլրդ ԱՄՆ դոլար,
  • 2018 թվականի հունվար-հուլիս ՝ 3,046 մլրդ ԱՄՆ դոլար,
  • 2017 թվականի հունվար-հուլիս՝  2,364 մլրդ ԱՄՆ դոլար,
  • 2016 թվականի հունվար-հուլիս՝ 2,216 մլրդ ԱՄՆ դոլար։

Նույն տվյալներով՝ այս տարի 7 ամիսների ընթացքում ավտոմոբիլային ճանապարհով ստացվել է 2,561 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, արտահանվել է 4,316 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը նույնպես առավելագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ։

Ավտոմոբիլային տրանսպորտով առավել մեծ քանակությամբ ներմուծված և արտահանված ապրանքների ցանկը հետևյալն է.

Թոփ 5 ներմուծվող ապրանքները.

  • մարդատար ավտոմեքենաներ՝ 323,180 մլն ԱՄՆ դոլար,
  • փաթեթավորված դեղամիջոցներ՝ 272,615 մլն ԱՄՆ դոլար,
  • ծխախոտից կամ դրա փոխարինողներից պատրաստված սիգարներ, սիգարիլոներ և սիգարետներ՝ 84,087 մլն ԱՄՆ դոլար,
  • սև մետաղներից և դրանց մասերից պատրաստված մետաղական կոնստրուկցիաներ՝ 64,390 մլն ԱՄՆ դոլար,
  • ածխածնային պողպատից ձողեր՝ առանց հետագա մշակման՝ 52,831 մլն ԱՄՆ դոլար։

Թոփ 5 արտահանվող ապրանքները.

  • մարդատար ավտոմեքենաներ՝ 1,176 մլրդ ԱՄՆ դոլար,
  • բնական խաղողից գինիներ՝ 149,046 մլն ԱՄՆ դոլար,
  • էթիլային սպիրտ անբնափոխ, ալկոհոլի պարունակությունը 80%-ից պակաս, ալկոհոլային արտադրանք՝ 132,525 մլն ԱՄՆ դոլար,
  • շաքարային հավելումներ պարունակող ջրեր, այդ թվում՝ հանքային և վերականգնված՝ 66,082 մլն ԱՄՆ դոլար,
  • ֆեռոհամաձուլվածքներ՝ 61,904 մլն ԱՄՆ դոլար: