Արդարադատության նախարարությունը գործարկել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի շրջանակներում կազմակերպությունների գրանցման համար նախատեսված ռեեստրը, որի միջոցով հնարավոր կլինի նույնականացման համարով և անվանմամբ որոնել այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք օրենքով պարտավոր են գրանցվել ռեեստրում, քանի որ ֆինանսավորում են ստանում արտասահմանյան երկրներից։Վրաստանի ՀԿ-ները և լրատվամիջոցները մինչև սեպտեմբերի 3-ը կարող են ինքնակամ գրանցվել ռեեստրում, որից հետո արդեն կսկսվեն ստուգումները և հարկադրաբար գրանցումը։
Ընդգծենք, որ առցանց լրատվամիջոցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները հիմնականում մտադիր չեն գրանցվել, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակալների ռեեստրում», և օրենքի ընդունումից հետո բազմիցս հայտարարել են դրան չենթարկվելու մասին։
Հանրային ռեեստրի ազգային գործակալության պաշտոնական կայքում, հենց գլխավոր էջի վրա ներկայացված է «Օտարերկրյա ուժերի շահերը կրող կազմակերպությունների ռեգիստրը»:
Ռեեստրում հնարավոր է փնտրել գրանցվող կազմակերպություններին՝ կամ ըստ սյուբեկտի, կամ ըստ դիմումի։ Ներկայացնելով՝ նույնականացման համարը, կազմակերպության անվանումը, իրավական ձևը, ինչպես նաև գրանցման դիմումի համարը և գրանցման ժամանակահատվածը։
Կայքում նաև ներկայացված է թե ինչ փաստաթուղթ է պահանջվում գրանցվելու համար։
Կազմակերպությունը, որը պատրաստվում է գրանցվել պետք է դիմումին կից ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա, թե որ կազմակերպություններն են արդեն ինքնակամ գրանցվել: Հիշեցնենք, որ ինքնակամ գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է։
«Oտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանն ընդունել է մայիսի 28-ին։ Օրենքն ընդունվեց՝ չնայած հազարավոր քաղաքացիների բողոքի ցույցերին, Վրաստանի արևմտյան գործընկերների քննադատ կոչերին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի բացասական եզրակացությանը: