2024 թվականի հունվար-հուլիսին դրամական փոխանցումների համակարգերով Վրաստան է մուտք գործել 1,95 մլրդ դոլար, ինչը 710 մլն դոլարով կամ 27 տոկոսով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես հաղորդում է BMG-ն՝ հիմնական պատճառը Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների նվազումն է, ինչը կապված է միգրացիոն էֆեկտի հետ։ Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան դրամական փոխանցումները 2024 թվականի սկզբից կազմել են 367 մլն դոլար, ինչը 832 մլն դոլարով կամ 59 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Այսպիսով, դրամական փոխանցումների համակարգերի միջոցով 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին տարբեր աղբյուրներից երկիր է մուտք գործել 1,95 միլիարդ ԱՄՆ դոլար: