Վրացական բանկերը վերսկսել են ռուսական «Zolotaya Korona» համակարգի միջոցով դրամական փոխանցումների սպասարկումը։

Վրաստանի բանկերի ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ձնելաձեն հայտարարել է, որ փոխանցումների ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է եղել միջազգային պատժամիջոցների հետ կապված ստուգմամբ, սակայն «Zolotaya Korona» համակարգի կապը պատժամիջոցների տակ գտնվող որևէ անձի հետ չի հաստատվել։

Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության դեմ, որը մշակում է «Zolotaya Korona» համակարգի վճարային ծրագրերը։ Համակարգն ինքը պատժամիջոցների չի ենթարկվել։

Ռուսական բանկերի դեմ պատժամիջոցների և Visa ու Mastercard միջազգային վճարային համակարգերից Ռուսաստանի անջատման համատեքստում «Zolotaya Korona» համակարգը դարձել է Ռուսաստանից արտերկիր, այդ թվում՝ Վրաստան գումար ուղարկելու հիմնական ուղիներից մեկը։