ՍԴ-ը հաջորդ շաբաթ կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կասեցման հարցը՝ նախքան ըստ էության քննարկումը։ Անհնար է զուտ իրավական կանխատեսումներ անել, թե արդյոք ՍԴ-ն կկասեցնի օրենքը դատավարության ընթացքում, սակայն Jnews-ը փորձել է քաղաքագետներից պարզել դրա հավանականությունը։

Օգոստոսի 29-30-ը, մինչ ըստ էության քննարկելը, Վրաստանի Սահմանադրական դատարանը կքննարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կասեցման հարցը։ Այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ 4 հայց է ներկայացվել՝ Վրաստանի նախագահի, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և երկրի ընդդիմության կողմից։ Հայցերը կհամախմբվեն մեկ գործով:

«Ռոնդելի» հիմնադրամի փորձագետ Կախա Գոգոլաշվիլիի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը կարող է որոշ ժամանակով կասեցնել օրենքը՝ մինչև ներկայացված հայցերի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի, սակայն քաղաքագետը կարծում է, որ հավանականությունը փոքր է։

«Ի՞նչ կարող է անել Սահմանադրական դատարանն այդքան արագ: Սահմանադրական դատարանը չի կարողանա այդքան արագ որոշում կայացնել՝ այս օրենքը սահմանադրական է, թե հակասահմանադրական, բայց նա կարող է որոշ ժամանակով կասեցնել օրենքը, մինչեւ վերջնական որոշում կայացվի։ Որովհետև սա առաջին դատանիստն է, որը հիմա կկայանա, և առաջին նիստին առավելագույնը, որ նրանք կարող են անել՝ որոշել, որ, այո, գործը լուրջ է, և օրենքը պետք է կասեցվի։ Բայց ես չեմ կարծում, որ դա այդպես կլինի: Որովհետև մենք փորձ ունենք։ Օրինակ, Սահմանադրական դատարանը լիովին ենթարկվում է, իհարկե, ոչ ֆորմալ առումով, «Վրացական երազանքին»։ Եվ մենք շատ լավ տեսանք, որ Սահմանադրական դատարանը մի քանի ամիս առաջ բացարձակապես կողմնակալ որոշում կայացրեց նախագահի իմփիչմենթի վերաբերյալ։ Եվ հենց այս նիստը, որն անցկացվեց բաց, եթերում ցույց տվեց, որ ՍԴ-ն սկզբունքորեն անկախ չէ իր որոշումներում։ Ցավոք սրտի, սա գործնականում ունի այսպիսի State capture , այսինքն՝ պետության գրավում, երբ բոլոր պետական մարմինները ենթակա են մեկ ուժի, և չկա իշխանության բաժանում։ Ուստի ես քիչ հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը որեւէ դրական լումա կունենա այս հարցում։ Ավելի շատ հույս կա Ստրասբուրգից, Եվրոպական դատարանից, որը նույնպես առաջին փուլում տեսականորեն կարող է օրենքը կասեցնելու որոշում կայացնել»,- ասում է Կախա Գոգոլաշվիլին։