Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ախալցխայի Թամարաշվիլի փողոցում՝ հետիոտնային անցման մոտ, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի աղջկա։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։00-ի սահմաններում։ Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը։ Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդ կնոջը շտապօգնության խումբը տեղափոխել է կլինիկա։ Այս մասին հայտնում է sknews.ge