Երկրորդ եռամսյակը միկրոֆինանսական սեկտորն ավարտել է աճով։ Երկրորդ եռամսյակի վերջում ոլորտը ստացել է 66,9 մլն լարի մաքուր շահույթ, ինչը տարեկան 12 մլն լարի կամ 22% աճ է իրենից ներկայացնում։

Հուլիսի 1-ի դրությամբ ոլորտը ստացել է 237 մլն 314 հազար լարի տոկոսային եկամուտ և 10,7 մլն լարի պահուստ՝ կապված ակտիվների հնարավոր կորուստների հետ։

Վերջին տարվա ընթացքում միկրոֆինանսական կազմակերպությունների վարկային պորտֆելը աճել է 267 մլն լարիով կամ 16,4%-ով, իսկ երկրորդ եռամսյակում տրամադրվել են 1,899 մլրդ լարիի վարկեր։ Դրանցից ամենամեծ մասը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց վարկավորմանը։ Իրավաբանական անձանց պորտֆելը կազմում է ընդամենը 25,9 մլն լարի։

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց վարկային պորտֆելին, ապա ամենամեծ մասնաբաժինը` վարկերի կեսից ավելին` 981,8 մլն, կրկին բաժին է ընկնում գրավատներին։ Երկրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 535 մլն լարիով, իսկ երրորդում՝ առևտրի և ծառայությունների վարկավորումը. միկրոֆինանսական կազմակերպություններն այս հատվածում տրամադրել են 184 մլն լարիի վարկեր։

Միկրոֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց տրված վարկեր/2024 թվականի 2-րդ եռամսյակ

Գրավատուն՝ 981,8 մլն լարի

Սպառողական վարկեր՝ 535,2 մլն լարի

Առևտուր և ծառայություններ՝ 184,06 մլն լարի

Գյուղատնտեսություն՝ 121,1 մլն լարի

Ներդրումների գումարը կազմում է 43,4 մլն լարի

Այլ՝ 7,5 մլն լարի

Իրավաբանական անձինք՝ 25,9 մլն լարի

Վարկերի ընդհանուր գումարը կազմում է 1,899 մլրդ լարի:

Աղբյուրը՝ Ազգային բանկ