Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 27-ին նշում է Վրաստանի լուսավորիի սուրբ Նինոյի հիշատակի օրը:

Սուրբ Նինոյի տոնը վրաց ուղղափառ եկեղեցին նշում է տարին երկու անգամ: Հունիսի 1-ին (19) նրա Վրաստան գալստյան օրը և հունվարի 27-ին (հունվար 14-ին) նրա մահվան օրը:

Պատարագն անցկացրեց եպիսկոպոս Սպիրիդոն Աբուլաձեն Նինոծմինդա քաղաքի «Սուրբ Նինոի» անվան մանկատանը: Նա շնորհավորեց բոլոր ներկաներին Նինոբայի տոնի առթիվ, որից հետո մանկատան դահլիճում տեղի ունեցավ համերգ, որտեղ երեխաները ելույթ ունեցան պարային և երաժշտական համարներով:

ninooba 7

ninooba 6

ninooba 4

ninooba 2

ninooba 3

ninooba 5