Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ Սննդի գործակալության Ախալքալաքի շրջանային ղեկավարության բաժնի, խոշոր եղջերավոր անասունների մոտ բրուցելյոզ և սեզոնային այլ վարակներ չեն գրանցվել։ Շրջանում իրականացվում են խոշոր եղջերավոր անասունների պլանային պատվաստումները:

Ամռանը, խոշոր եղջերավոր անասունների շրջանում, մեծանում է վարակիչ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, ինչպիսիք են դաբաղը, սիբիրախտը, բրուցելոզը և այլն: Եթե չպայքարվի նրանց դեմ, կարող են վերածվել համաճարակի։

Պատվաստումների պետական ծրագիրը ներառում է իմունացում այնպիսի հիվանդությունների դեմ, որոնք վնասակար են նաև մարդու համար, կա հիվանդության անասուններից մարդուն անցնելու հավանականություն, ինչպես նաև մեծ վնաս են պատճառում ֆերմերին և արագ տարածվում են։

Անվճար պատվաստումներ են իրականացվում հետևյալ հիվանդությունների դեմ՝ սիբիրյան խոց, դաբաղ, մաշկաբորբ, բրուցելոզ և դերմատիտ։ Այլ հիվանդություններ պետական պլանում ներառված չեն։

Ներկայումս Ախալքալաքում ընթացքի մեջ է մաշկաբորբի դեմ խոշոր եղջերավոր անասունների վերապատվաստումը։ Այս իմունիզացիան իրականացվում է տարին երկու անգամ, այժմ ներարկվում է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Այս տարի պատվաստվել է 26800 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ վերապատվաստում կատարվել է դեռ մոտ 2000 -ի մոտ։ Մաշկաբորբի դեմ պատվաստում իրականացվում է նաև ոչխարների շրջանում։ Մունիցիպալիտետում Բրուցելոզի դեմ պատվաստում իրականացվել է 5500 խոշոր եղջերավոր անասունի մոտ:

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները ներկայումս զերծ են բրուցելոզից։ Նինոծմինդայում բրուցելոզ հայտնաբերվել է մայիսին, Դիլիֆ գյուղի երկու անասնապահի անասունների մոտ։ Երեք դեպք՝ մեկի, և երկու դեպք՝ երկրորդ անասնապահի անասունների մոտ:

Սննդի գործակալության շրջանային ղեկավարության Ախալքալաքի բաժնի փոխանցմամբ, իրենք վերացրել են այս դեպքերը, կովերը մորթվել են Մառնեուլիի սպանդանոցում։ Բրուցելոզով հիվանդ կենդանու միսը բաց է թողնվում միայն Սպանդանոցից։ Հիվանդությունը հայտնաբերվել է, երբ պանրի արտադրության գործարանի կողմից, կաթը լաբորատոր փորձաքննության է ուղարկվել։

Բրուցելոզը վարակիչ հիվանդություն է: Կովերի մոտ բրուցելոզի հիմնական և առավել ակնհայտ ախտանիշներն են՝

– աբորտը
– սատկած հորթի ծնունդը

Որոշ դեպքերում տեսանելի ախտանիշ կարող է լինել կովի ոտքերի վրա բուրսիտի առաջացումը, ինչպես նաև թարախակույտի բորբոքումն ու հետնաոտքերի հիգրոմաները։

Բրուցելոզը լատենտային հիվանդություն է, որն ընթանում է առանց որևէ ախտանիշի։ Ախտանիշների բացակայությունը հանգեցնում է այն բանին, որ զարգացման վաղ փուլերում չափազանց դժվար է բացահայտել հիվանդությունը:

Բրուցելոզը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Մարդկանց մոտ հիվանդությունը ազդում է նյարդային, սրտանոթային և մկանային-ոսկրային համակարգերի վրա: Վարակը մարդուն փոխանցվում է կենդանիների մսի կամ կաթի, ինչպես նաև նրանց հետ սերտ շփման միջոցով։

Մարդկանց մոտ բրուցելոզի առաջին նշանները կարող են նմանվել գրիպին: Հիվանդը գանգատվում է գլխացավից, հոդացավից, թուլությունից, ջերմությունից։ Նկատվում է նաև ախորժակի կորուստ, դող, որովայնի ցավ, դանդաղկոտություն, պարբերաբար ջերմության բարձրացում, քաշի կորուստ։

Բրուցելոզի բուժումը կախված է հիվանդության ձևից, դրա ծանրությունից և բարդություններից, հիվանդի տարիքից: Բուժման տարբերակները բազմազան են: Դրանք յուրաքանչյուր դեպքում ընտրվում են անհատապես: