Արդեն երկու շաբաթ է, ինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ երկրի նախագահ Ս. Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով, մինչ այս նման հայտարարություն էր արել երկրի ՄԻՊ-ը, քանի որ 122 հասարակական կազմակերպությունների անունից հայց էր ներկայացվել, իսկ հուլիսի 29-ին վերոնշյալին միացել են ընդդիմադիր պատգամավորները։ Այնուամենայնիվ, ի՞նչ կտա Վրաստանի Սահմանադրական դատարան դիմելը, և ի՞նչ օրենքներ են խախտվել այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքով՝ Jnews-ը զրուցել է փաստաբան Անդրանիկ Մինասյանի հետ։
Վրաստանի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում Դատական ակտեր բաժնում արդեն տեղեկություններ կան այն հայցերի վերաբերյալ, որոնք ներկայացվել են դատարան Վրաստանի կողմից վերջերս ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի առնչությամբ: Հայցվորներից մեկը երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է, իսկ պատասխանողը՝ Վրաստանի խորհրդարանը։ Հայց է գրանցվել նաև վրացական 122 հասարակական կազմակերպությունների կողմից։
2. Միավորումը կարող է լուծարվել միայն նույն միավորման կամ դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված դեպքերում և սահմանված կարգով:
2. Մարդու անձնական տարածքն ու հաղորդակցությունն անձեռնմխելի են…
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ստանալ և տարածել տեղեկատվություն:
3. Զանգվածային լրատվության միջոցներն ազատ են: Գրաքննությունն անթույլատրելի է…
Օրենքը, եթե այն չի մեղմացնում կամ չի վերացնում պատասխանատվությունը, հետադարձ ուժ չունի:
«Նախագահի կողմից ներկայացված հայցը բողոքարկում է ընդհանուր օրենքը, քանի որ այս օրենքը խախտում է սահմանադրության 78-րդ հոդվածը, որը վերաբերում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրմանը, հիմնական շեշտադրումը արված է դրա վրա, այսինքն՝ նշված է, որ երկրի սահմանադրական մարմինները, այսինքն՝ խորհրդարանը, կառավարությունը և դատարանը, այդ թվում՝ իրենց լիազորությունների շրջանակում, պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու համար մուտքը Եվրամիություն և ՆԱՏՕ: Սահմանադրության 22-րդ հոդվածը «կազմակերպությունների ազատության մասին», որը խախտում է այն իրավունքը, որը ներառված է ցանկում, ինչպես նաև անձի, ընտանեկան կյանքի, անձնական տարածության և հաղորդակցության անձեռնմխելիությունը։ Դա կապված է անձնական տվյալների հետ, որոնց վերաբերում է օրենքը: Նշված են նաև 17-րդ, 12-րդ, 31-րդ հոդվածները։ Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, ապա նրանց հայցում է 17-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերը և 22-րդ հոդվածը»,- պարզաբանում է փաստաբան Անդրանիկ Մինասյանը։
Նրա խոսքով, երբ հայց է ներկայացվում Սահմանադրական դատարան, դատարանն ի սկզբանե որոշում է, թե ով է քննելու հայցը՝ պլենումը, թե՞ կոլեգիան։
«Այս դեպքում Սահմանադրական դատարանի կայքում արդեն ներկայացվել են հայցերը, երկու հայցերն էլ կքննարկվեն պլենումի կողմից: Կարելի է եզրակացնել, որ այս երկու հայցերը կմիավորվեն մեկ գործում, քանի որ դրանք վերաբերում են նույն օրենքին, և, մասամբ, նույն պահանջներն են: Զեկուցող դատավորը երկու դեպքում էլ նույնն է՝ Խվիչա Կիկիլաշվիլին։ Սովորաբար գործը քննվում է մինչև 9 ամիս, դատարանը որոշում է` ելնելով ծանրաբեռնվածությունից և կարևորությունից: Սովորաբար, եթե գործը գտնվում է պլենումում, ապա, ըստ օրենքի, այդ գործերն ավելի առաջնահերթ են։ Սահմանադրական դատարանը կարող է գտնել, որ այս օրենքը խախտում է Սահմանադրությունը և չեղյալ համարել այն։ Կարող է որոշել նաև, որ չի խախտում և ուժի մեջ թողնի։ Կարող է որոշել, որ օրենքը մասամբ է խախտում օրենքը, այսինքն՝ այն հոդվածները, որոնք համարում է, որ խախտում են՝ հակասահմանադրական համարի։ Այսինքն՝ շատ դժվար է նախապես հասկանալ, թե սահմանադրական դատարանը ինչ որոշում կկայացնի»,- ասում է Անդրանիկ Մինասյանը։