Մեդիա փորձագետ Զվիադ Քորիձեն մտահոգություն է հայտնում, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումով և լիարժեք կիրարկմամբ կսկսվի լրագրողների խարանումը, իսկ հետո, ինչպես Ռուսաստանում տեղի ունեցավ՝ բանտ, ռելոկացիա, պետական դավաճանության և ծայրահեղականության մեղադրանքներ։
Զվիադ Քորիձեն ասում է, որ Վրաստանը ներկայումս գնում է Ռուսաստանի հետքերով՝ ընդունելով այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը»: Նա անհանգստացած է, որ դա կարող է լրագրությունը Վրաստանում վերածել անցանկալի և վտանգավոր մասնագիտության։
«Երբ գործադիր կամ օրենսդիր իշխանությունները դուրս են գալիս և ասում, որ մեզ ոչ ոք չի բացատրում, թե ինչու է սա ռուսական օրենք, նույն օրենքը կա և ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, հենց Եվրամիությունում էլ և այլն, դա բնականաբար ամբողջ հասարակության խաբեությունն է։ Որովհետև նրանք չեն ընդունում օրենք, որը պաշտպանում է ժողովրդավարությունը, պաշտպանում է այն ոչ ժողովրդավարական ձևերից, որոնցով նրանք կմիջամտեն ներքաղաքական կյանքին, քանի որ միայն ռուսական օրենսդրությունում է նշվում, որ և՛ լրագրողները, և՛ լրատվամիջոցները կարող են լինել արտաքին ազդեցության գործակալներ»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում լրագրողների նկատմամբ հետապնդումները սկսվել են, քանի որ նրանք խնդիր են ստեղծում Պուտինի ավտորիտարիզմի համար։
«Ո՞վ է ամենալուրջ խնդիրը, դա «Նովայա գազետա»-ն է, որին խորտակեցին, դա Նավալնին է, ում սպանեցին և այլն: Այսինքն՝ այդ անձինք, այն կազմակերպությունները, որոնք հետաքննում են մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիոն սխեմաները, ներառված են օտարերկրյա գործակալների ցանկում։ Հիմա էլ Նևզորովը, ում նկատմամբ կարող են լինել տարբեր կարծիքներ, այս մարդն անկախ է և շատ հետաքրքիր բաներ է հետաքննում Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այս մարդու դեմ գործ է հարուցվել, եթե նա վերադառնա Ռուսաստան, իհարկե նրան կձերբակալեն, այսինքն՝ ավտորիտարիզմը հասնում է այս միջոցներին»։
Վրաստանի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը ենթադրում է, որ բոլոր կազմակերպությունները և լրատվամիջոցները, եթե առնվազն 20%-ը ֆինանսավորվում է արտասահմանից, պետք է գրանցվեն «օտարերկրյա գործակալների ռեգիստրում», այսօր չունի քրեական ենթատեքստ։
«Առաջիկա ամիսներին օրենքի քրեական ենթատեքստը միանշանակ իրականություն է դառնալու: Այս օրենքում կփոխվի տեքստը, և այնտեղ քրեական պատասխանատվություն կլինի այն անձանց նկատմամբ, ովքեր կամավոր չեն գրանցվի որպես օտարերկրյա ազդեցության գործակալ, և նրանց կստիպեն գրանցվել»,- ասում է Զվիադ Քորիձեն։