Դեռ նախքան Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ օրենքը կարող է խարանել քաղաքացիական հասարակությանը և սահմանափակել հավաքների և արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև կհեռացնի երկիրը ժողովրդավարությունից՝ կոչ անելով չընդունել այն: Այնուամենայնիվ, օրենքն ընդունվեց, և պետքարտուղարը վերջերս հայտարարություն տարածեց՝ կոչ անելով վերանայել համայնապարփակ քաղաքականությունը, ներառյալ պատժամիջոցների վերաբերյալ: Ի՞նչ պատժամիջոցների մասին կարող է լինել խոսքը՝ Jnews.ge-ի նյութում։
Հնարավոր պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը կարող է կիրառել Վրաստանի դեմ, կարող են ներառել հետևյալ ասպեկտները.
Պատժամիջոցների կիրառման որոշումը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական հանգամանքներից, երկրների միջև հարաբերություններից և միջազգային պարտավորություններից։
«Ռոնդելի» հիմնադրամի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլիի պարզաբանմամբ՝ որոշ անձանց համար արդեն գործում են վիզային սահմանափակումներ։
«Առաջին հերթին կավելանա այն մարդկանց ցուցակը, որոնց ամերիկյան վիզա չի տրվի, և գուցե նրանք իրենք էլ անմիջապես չեն իմանա այդ մասին, քանի որ սկզբունքորեն պետության իրավունքն է վիզա տրամադրել կամ չտրամադրել նրանց: Նրանք կարող են գաղտնի հրահանգներ ունենալ այն մասին, որ այս մարդուն տալ, իսկ մյուսին՝ ոչ, կամ նույնիսկ եթե կասկած կա այն մասին, որ միգուցե անձը մասնակցել է տվյալ ծեծկռտուքին, օրինակ՝ փողոցում ուսանողների և այլն»,- ասում է «Ռոնդելի» հիմնադրամի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին։
Թեև վրաց-ամերիկյան հարաբերություններում սուր փուլի պետք է սպասել ոչ թե հիմա, այլ կարելի է սպասել Վրաստանում ու ԱՄՆ-ում ընտրություններից հետո։
«Բացի այդ, մենք գիտենք, որ ԱՄՆ Կոնգրեսում երկու օրինագծեր են նախաձեռնվել, հնարավոր չէ օրինագիծն այդքան հրատապ ընդունել, կան որոշակի ընթացակարգեր, և հնարավոր չէ ամեն ինչ անել հապճեպ։ Նման պատժամիջոցների ընդունման հետ կապված ևս մեկ խնդիր կա, որ ընտրությունները մոտենում են, և մենք գիտենք, որ Ամերիկայում լարված ընտրարշավ է։ Այժմ նրանք կփորձեն ռիսկային քայլերի չդիմել, որոնք կարող են փչացնել հարաբերությունները երկրների հետ։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն նույնպես չի ցանկանում կտրուկ ճեղքեր ստեղծել Վրաստանի հետ, Վրաստանի կառավարության հետ, քանի որ ցանկանում են իրենց դիտորդներին ուղարկել Վրաստան։ Եթե բոլոր հարաբերությունների ինչ-որ ակնթարթային դադարեցում լինի, ապա Վրաստանի կառավարությունը կարող է թույլ չտալ ամերիկացի դիտորդներին մասնակցել ընտրություններին։ Նույն կերպ՝ Եվրախորհրդի դիտորդներին։ Ուստի և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն այս որոշումներն այդքան արագ չեն կայացնի։ Նրանք կսպասեն։ Թե ինչպես կանցկացվեն ընտրությունները, առաջին հերթին, և երկրորդը, թե ինչպիսին կլինեն արդյունքները, ով կհաղթի և ինչպիսի հռետորաբանություն կշարունակվի ընտրություններից հետո, հավանաբար սրանից շատ բան կլինի կախված»,- ասում է քաղաքագետը։