Վրաստանը միացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հռչակագրին, որն ընդունվել է Մեծ Բրիտանիայի Բլենհայմ պալատում հավաքված առաջնորդների կողմից։ Տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։
Ըստ նրանց՝ փաստաթուղթը ներառում է մի քանի հիմնական ոլորտներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն եվրոպական անվտանգության, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և կապի տեսանկյունից։
«Աշխարհի մինչև 50 երկրների ղեկավարներ աջակցել են փաստաթղթին, որն ուղղված է ռուսական «ստվերային նավատորմի» և դրանից բխող սպառնալիքների դեմ։
Եզրափակիչ փաստաթուղթը նաև արտացոլում է Ֆրանսիայի և Մոլդովայի առաջարկը՝ ստեղծել Եվրոպական քաղաքական համայնքի ցանց՝ ընդդեմ արտաքին միջամտության և ապատեղեկատվության շահարկման։
Փաստաթղթում ասվում է, որ արտաքին միջամտությունը և տեղեկատվության շահարկումը ռազմավարական մարտահրավեր են Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) անդամ երկրների համար, և, հետևաբար, ժողովրդավարական գործընթացների և ուղղակի սպառնալիքների ֆոնին եվրոպական երկրների միջև ավելի խորը և արագ գործառնական համակարգման համար անհրաժեշտ է ամրապնդել հասարակությունների դիմադրողականությունը։
Գագաթնաժողովի հռչակագրում արտացոլված է վրացական կողմի առաջարկը՝ ամրապնդել տարածաշրջանային կապերը Սև և Կասպից ծովերում, որի շրջանակներում Հյուսիսային և Բալթիկ ծովերի տարածաշրջաններում տեղակայված Եվրոպական քաղաքական համայնքի երկրները՝ Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ միասին, մի շարք տեխնիկական երկխոսություններ կանցկացնեն՝ աջակցելու Սև և Կասպից ծովերի տարածաշրջանային էներգետիկ կապերին։ Երկխոսությունների հիմնական նպատակը կլինի երկրների փորձի, ռեսուրսների, գիտելիքի և փորձաքննության գործնական փոխանակումը, որպեսզի Սև և Կասպից ծովի EPC անդամները լուծեն տարածաշրջանային էներգետիկ կապերի հետ կապված մարտահրավերները և օգտագործեն իրենց էներգետիկ ներուժը մաքուր էներգիայի արտադրության տեսանկյունից»,- ասվում է տեղեկատվության մեջ։