Ինչո՞ւ է Վրաստանը ձգտում միանալ Եվրոպային և ի՞նչ կլինի երկրի բնակիչների հետ, եթե երկիրը դառնա Եվրամիության անդամ։ Ասում է Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան, Ռոնդելի հիմնադրամի(GFSIS) ավագ գիտաշխատող Գիորգի Բադրձիեն։
– Վրաստանի ժողովուրդը ձգտում է անդամակցել Եվրամիությանը, ինչո՞ւ և ինչպե՞ս կարող է փոխվել սովորական վրացու կյանքը, երկիրը Եվրամիությանը միանալու պարագայում:
Եվրոպական միությունը (ԵՄ) իրենից ներկայացնում է աշխարհի ամենազարգացած երկրների միավորում՝ բարեկեցության բարձր մակարդակով և կայուն տնտեսությամբ։ 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին ԵՄ-ին են անդամակցել նախկին սոցիալիստական ճամբարի երկրները, և այդ քայլն արմատական դրական փոփոխությունների է բերել իրենց քաղաքացիների կյանքում։ Վստահաբար կարելի է ասել, որ Վրաստանի ապագան Եվրոպական միությունում խոստանում է նկատելի բարեփոխումներ այդ երկրի քաղաքացիների համար։
– Կյանքի ո՞ր ոլորտները կարող են փոխվել, եթե Վրաստանը վերադարձնի Եվրոպային ինտեգրվելու հնարավորությունը և ինտեգրվի այնտեղ:
Եվրամիության ամենաաղքատ երկիրը զգալիորեն ավելի հարուստ է, քան Վրաստանն այս պահին: ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակը Վրաստանին թույլ կտա զարգացման համար լուրջ ֆինանսական և տնտեսական աջակցություն ստանալ։ Այդ միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների արդիականացմանը, կյանքի որակի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև տարբեր սոցիալական ծրագրերի աջակցությանը:
Իսկ ի՞նչ կասեք երկրի կառավարման համակարգի վերաբերյալ, ի՞նչ կարող է փոխվել այնտեղ։
Անդամակցությունը Եվրամիությանը թեկնածու երկրներից պահանջում է խստորեն հետևել ժողովրդավարական պետության չափանիշներին: Այն ներառում է՝ օրենքի գերակայության ապահովում, պետական ինստիտուտների թափանցիկություն և հաշվետվողականություն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն և խոսքի ազատության իրավունք: Սա Վրաստանի համար նշանակում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, կոռուպցիայի մակարդակի նվազեցում և պետական ինստիտուտների էֆեկտիվ կառավարման բարձրացում:
Սոցիալական ցածր բարեկեցություն ունեցող երկիրը սկզբից կարիք ունի բարելավելու իր քաղաքացիների բարեկեցության մակարդակը…
ԵՄ-ին ինտեգրման անկյունաքարային առավելություններից մեկը հանդիսանում է սոցիալական ոլորտի բարելավումը: Վրաստանի քաղաքացիները կարող են ի նկատի ունենալ ավելի բարձր մակարդակի բժշկական ծառայություն, կրթական համակարգի բարելավում և սոցիալական ապահովություն։ Այս փոփոխությունները կնպաստեն կյանքի որակի բարելավմանը և կյանքի տևողության երկարացմանը։
Վրաստանի ապագան Եվրամիության կազմում՝ անկախ, ժողովրդավարական և տնտեսապես հաջողակ Վրաստանն է: Վրաստանի մուտքը Եվրոպական Միություն՝ քայլ է դեպի կայունություն, անվտանգություն և բարգավաճում:
Հեղինակներ՝
Բոլիս Ղարսլյան
Անահիտ Զալալյան