Ինչո՞ւ ՀԿ-ների հետ մեկտեղ ընդգրկվեցին լրատվամիջոցները: Այս հարցը հետաքրքրում է բոլորին, ովքեր քիչ կամ շատ ծանոթ են այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին: Ի վերջո, ցանկացած լրատվական կազմակերպություն հաշվետու է պետությանը, սակայն դա չի խանգարել կառավարությանը ԶԼՄ-ներին ներառել «Օտարերկրյա շահերը հետապնդող» կազմակերպությունների ռեգիստրում, ովքեր պարտավոր են գրանցվել այդտեղ։ Երբ անցան «Ռուբիկոնը» և փորձ արվեց վերահսկողության տակ առնել ազատ լրատվամիջոցները և ինչու՝ այս հարցերին պատասխանել է մեդիա փորձագետ Զվիադ Քորիձեն:
«Ցանկացած մեդիա կազմակերպություն շատ կարևոր ժողովրդավարական գործիք է երկրում և, բնականաբար, շատ օտարերկրյա և պետական կամ մասնավոր գործակալություններ կամ հիմնադրամներ օգնում են նրանց ստեղծել ավելի կայուն զարգացման համակարգ, քանի որ բոլորը գիտեն, որ Վրաստանը զարգացող երկիր է, որտեղ բիզնեսն այնքան էլ լուրջ մրցունակ ու զարգացած չէ։ Կարելի է ասել, որ մեր լրատվամիջոցների հիմնական եկամուտը պետք է լինի գովազդից, սակայն մեր բնակչությունը բավականաչափ ապահովված չէ, որ իրեն թույլ տա շատ թանկ գներով մեդիա արտադրանքը: Սա հիմնականում տեղի է ունենում նորմալ, զարգացած երկրներում, որտեղ հիմնական եկամուտը սպառողական ծախսերն են և գովազդային եկամուտները։ Վրաստանում ընդունված «ռուսական օրենքի» հիմնական շեշտադրումը հենց լրատվամիջոցների զարգացման համար խոչընդոտներ ստեղծելն է»,- ասում է մեդիա փորձագետ Զվիադ Քորիձեն։
Վերջինիս կարծիքով՝ ԶԼՄ-ները հարվածի տակ են հայտնվել, քանի որ կառավարությունը՝ կատարելագործելով այս օրենքը, փորձում է իր հսկողության տակ պահել բոլոր հնարավոր սողանցքերը՝ «գործակալի» կարգավիճակից խուսափելու համար։
«Ակնհայտորեն ցանկալի արդյունքը, որ ուզում է ստանալ իշխանությունը, այն է, որ նրանք կարողանան ամեն կերպ վատթարացնել լրատվամիջոցների վիճակը: Նրանք դա են ուզում, քանի որ լավ գիտեն, որ իրենց համար հիմնական խնդիրն է ժողովրդավարական արժեքներով նորմալ մեդիան: Սա ավտորիտարիզմի հիմնական խնդիրն է: Նրանք քաջ գիտակցում են, որ կան այդպիսի լրատվամիջոցներ, թեկուզ փոքր, թեկուզ ոչ այնքան ուժեղ, կցանկանայինք որ էլ ավելին լիներ, որքան մենք կուզեինք, գոնե այս փոքր կազմակերպությունները, լինեն դրանք առցանց պորտալներ, թե հեռուստատեսություն՝ քննադատական բովանդակությամբ, դրանք դեռևս խնդիր են ստեղծում ավտորիտար ռեժիմի հաստատման համար»,- ասում է Զվիադ Քորիձեն։