Բաթումում շինարարական և վերանորոգման աշխատանքներ կատարող անչափահասը բարձրությունից ընկնել է ու մահացել։ Այս մասին հայտնում է Batumelebi հրատարակությունը։
Մահացածը 17 տարեկան էր։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր Լեոնիձեի փողոցում, որտեղ աշխատանքներ են տարվում Բաթումիի Ռուսթավելիի անվան պետական համալսարանի հանրակացարանի տանիքի վերականգնման ուղղությամբ։
Շտապ բուժօգնության ծառայությունից հայտնել են, որ երբ բժիշկները ժամանել են դեպքի վայր, երիտասարդն արդեն մահացած է եղել։
Հանրակացարանում աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթած համալսարանի կապալառուն՝ «Ալիգատոր» ընկերությունը։ Միջադեպի վերաբերյալ ընկերությունից առայժմ մեկնաբանություններ չեն եղել։
Այժմ քննիչներն ու տեսուչները պարզում են, արդյո՞ք շինհրապարակում պահպանվել են անվտանգության միջոցառումները:
Աշխատողի մահից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 240-րդ հոդվածով՝ շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս՝ կանոնների խախտում։