Լարին օրեցօր արժեզրկվում է, նույնիսկ Վրաստանի Ազգային բանկի ինտերվենցիաներն առանձնապես չեն ազդում ազգային արժույթի անկման վրա, ինչու է դա տեղի ունենում, ինչն է ազդում այդ գործընթացի վրա, ինչու են որոշ արտարժույթներ ամրապնդվում, JNEWS-ն այս և շատ ավելիի մասին զրուցեց պրոֆեսոր, «Ռոնդելի» հիմնադրամի տնտեսական հարցերով փորձագետ Վլադիմիր Պապավայի հետ:
– Ինչու է լարիի փոխարժեքը նվազում, ինչ գործոններ են ազդում դրա վրա։
Ազգային արժույթի փոխարժեքի վրա սովորաբար ազդում են բազմաթիվ գործոններ՝ տնտեսական և այլն։ Օրինակ՝ միջազգային հարաբերություններում փոփոխությունները, քաղաքական իրավիճակի վատթարացումը, անկայունությունը՝ այս ամենն արտացոլվում է ցանկացած ազգային արժույթի փոխարժեքի վրա։ Դուք գիտեք, որ Վրաստանում ընդունվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք, որի համաձայն, շատ ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև լրատվամիջոցներ, որոնց 20%-ից ավելին օտարերկրյա ֆինանսավորում ունի, պետք է հաշվետու լինեն և հրապարակեն իրենց հայտարարագրությունները։
Հանրության որոշ հատված սրան բացասական է վերաբերվում։ Սկսվեցին բողոքի ցույցեր այս օրենքի ընդունման դեմ։ Ներքին բողոքի ակցիաներին զուգընթաց հայտարարություններ եղան նաև մեր արևմտյան գործընկերների կողմից՝ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի, որոնք նույնպես քննադատեցին մեր կառավարությանը, որպեսզի օրենքը չընդունվի խորհրդարանի կողմից։ Այս ամենն ազդեց երկրի կայունության և երկրի քաղաքական իրավիճակի վրա, իսկ դա իր հերթին ազդեց լարիի փոխարժեքի վրա։ Ինչ վերաբերում է զուտ տնտեսական ասպեկտին, ապա պետք է ասել, որ Վրաստանը հասել է տնտեսական աճի բարձր տեմպերի։ Գնաճը չափավոր է՝ 3%-ի սահմաններում։ Տնտեսական աճն առաջին եռամսյակում եղել է 7%-ի սահմաններում, այսինքն՝ երկրում լարիի փոխարժեքի տատանումների հիմք չկա։
Լարիի արժեզրկման վրա ազդել է քաղաքական անկայունությունը, որը վերջին ամիսներին ազդել է Վրաստանի և արտերկրի Վրաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա։
– Մեկ ամսվա ընթացքում Ազգային բանկը խոշոր ինտերվենցիաներ է իրականացրել, ինչու սա չկայունացրեց լարիի փոխարժեքը։
Ինչ վերաբերում է Վրաստանի Ազգային բանկի ինտերվենցիաներին, ապա դա համապատասխանում է միջազգային պրակտիկայի կողմից ընդունված կանոններին, երբ Ազգային բանկը փորձում է պահպանել ազգային արժույթի կայունությունը։ Քաղաքական անկայունությունը և Վրաստանի հասցեին կշտամբանքները շարունակվում են, դա ազդում է անկայունության վրա։ Միաժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ շատ շուտով` հոկտեմբերի վերջին, Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Ընդդիմախոսները (խմբ.իշխող կուսակցության) որոշակի աջակցություն ունեն դրսից, և այս ամենը թեժացնում է քաղաքական իրավիճակը։
– Էլ ինչ կարող է անել Ազգային բանկն ազգային արժույթի փոխարժեքը կայունացնելու համար։
Սա կանխարգելման միջոցով աջակցություն է ազգային արժույթի փոխարժեքին, որպեսզի փոխարժեքը շատ չընկնի։ Ինձ թվում է, Ազգային բանկը վարվում է շատ չափավոր, երկու ամսվա ընթացքում ծախսվել է 160 մլն դոլար, եթե հաշվի առնենք, որ առաջին եռամսյակում Ազգային բանկն արդեն գնել է 280 մլն դոլար, ապա ծախսված ավելի քան 160 մլն դոլարը տեղավորվում է Վրաստանում արտարժույթի մեծ ներդրման արդյունքում Ազգային բանկի ստացած գումարի մեջ։
Ամենակարեւորը քաղաքական իրավիճակը շտկելն է, քաղաքական իրավիճակը լիցքաթափելը, սա միակ մեթոդն է։ Շուտով խորհրդարանական ընտրություններ են, և քաղաքական իրավիճակի թուլացումը կօգնի: Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը և Վրաստանի քաղաքական առաջնորդները պետք է վերականգնեն իրենց հարաբերություններն արևմտյան երկրների, հատկապես Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, նոր շփումներ, նոր հարաբերություններ ստեղծեն, որպեսզի ինչ-որ կերպ քաղաքականապես հանդարտեցնեն աղմուկը, որը ներկայումս բարձրացել է Վրաստանի շուրջ։
– Որքան ժամանակ կարող է լարին արժեզրկվել:
Այս հարցին ոչ ոք չի կարող պատասխանել։ Աշխարհում ոչ ոք չի զբաղվում ազգային արժույթի ընդհանուր կանխատեսմամբ, փաստացի անհնար է, ամեն ինչ կախված է նրանից, թե որքան շուտ Վրաստանը կկարողանա քաղաքական կայունություն հաստատել։ Երբ այս քայլերը, որոնք ազդում են լարիի անկայունության վրա, վերանան օրակարգից։
– Զուտ քաղաքական տեսանկյունից եվրոյի և դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի անկումը հասկանալի է, բայց ինչու է ռուբլին ամրապնդում իր դիրքերը լարիի նկատմամբ։
Սա, ըստ երեւույթին, Ռուսաստանի Կենտրոնական բանկի ռազմավարությունն է՝ հնարավորինս նպաստել իր ազգային արժույթի ամրապնդմանը։