Վրաստանում ֆոնդային բորսան երկար տարիներ աննշան է գործում, տարեցտարի գործարքների ծավալն ու թիվը զգալիորեն չի փոխվում։ Մայիսին վրացական բորսայում գործարքներ չեն կնքվել։
Ապրիլին Վրաստանի ֆոնդային բորսայի ընդհանուր շրջանառությունը կազմել է 24,3 հազար լարի, այսինքն՝ օրական միջին շրջանառությունը կազմել է 810 լարի։ Ամբողջ ամսվա ընթացքում բորսայում գրանցվել է Վրաստանի Բանկի հետ կապված 2 գործարք։
Ինչ վերաբերում է 2024 թվականի առաջին երեք ամիսներին, ապա հունվարյան առևտրային նստաշրջաններում կնքվել է ընդամենը 3 գործարք, փետրվարին՝ 8, իսկ մարտին՝ 3։
Անցած տարի առևտրային նստաշրջանների ընթացքում կնքվել է ընդամենը 29 գործարք, բաժնետոմսերի քանակը կազմել է՝ 3 804 161, արժեքը՝ 162 429,62 լարի։
Վրաստանի ֆոնդային բորսան Վրաստանում արժեթղթերի միակ կազմակերպված շուկան է, որտեղ ցուցակված են 28 ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր։ Նրանց ընդհանուր շուկայական կապիտալիզացիան կազմում է 917 մլն դոլար։