Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում այսօր նշվել է Սուրբ Նինոյի տոնը։
Փարվանա լճի ափին, Սուրբ Նինոյի վանքում, հավաքվել էին բազմաթիվ ուխտավորներ տարբեր քաղաքներից ու պետություններից։ Տոնական պատարագը մատուցվեց Փոկա գյուղում։ Ամեն տարի հունիսի 1-ին այստեղ նշվում է Սուրբ Նինոյի օրը։ Այստեղից սկսվում է ուխտագնացությունը դեպի Վրաստանի կրոնական մայրաքաղաք՝ Մցխեթա։ Ուխտավորները կրկնում են այն ուղին, որը ժամանակին անցել է Սուրբ Նինոն՝ տարածելով քրիստոնեությունը Վրաստանում։
Պատարագից հետո սկսվեց երթը։ Ավելի քան մեկ ամսում ուխտավորները Ջավախքից ոտքով կգնան Մցխեթա, մասնակցելու հուլիսի 13-ին կայանալիք Սվետիցխովլոբայի տոնական պատարագին: