Ախալքալաքի գյուղերում աղբահանությունը տարիների ծառացած խնդիր է։ Գրեթե յուրաքանչյուր գյուղ ունի արհեստական աղբավայր։ Վերջին տարիներին աղբավայրերում հիմնականում կարտոֆիլով պարկեր են։ Չունենալով չվաճառված կարտոֆիլն այլ տեղ թափելու հնարավորություն, գյուղացին ստիպված արհեստական աղբավայր է ստեղծում։

1

Չամդուրա գյուղի բնակիչներն ասում են, որ արհեստական աղբավայրերում հիմնականում կարտոֆիլ է։ Մարդիկ չունենալով այլընտրանք ստեղծել են արհեստական աղբավայր։ Չնայած աղբավայր գյուղում վաղուց կա։ Գյուղի մասնագետն ասում է՝ բոլորն էլ անհանգստացած են աղբի հարցով, բայց գյուղացին ոչինչ չի կարող անել։

6

«Այդ աղբավայրը վաղուց կա։ Եղել է ժամանակ, երբ ամբողջովին մաքրել ենք այդ տարածքը, բայց բնակիչներին չենք կարող արգելել, որ այդտեղ չլցնեն կարտոֆիլը։ Անասունների դեպքում չենք վախենում, քանի որ հովիվ կա, չի թողնի այդ տարածքին մոտենալու։ Այդ աղբավայրում մենակ Չամդուրայի բնակիչները չեն թափում կարտոֆիլ, այլ նաև Մուրջախեթի, հնարավոր է ոչ բոլորը, բայց կան մարդիկ որ թափում են»,- ասում է Չամդուրա գյուղի մասնագետ Վլադիմիր Ժամկոչյանը։

Հիմնականում Չամդուրայից են այստեղ թափում կարտոֆիլը, քանի որ տարածքը նրանց ավելի մոտ է։ Այս տարի Մուրջախեթի բնակիչները թափելու կարտոֆիլ չունեն, քանի որ հասցրել են վաճառել։ Ինչպես նշեց Մուրջախեթ գյուղի ներկայացուցիչ Սեդրակ Մարգարյանը մնացած կարտոֆիլը բաժանել են միմյանց մեջ, անասուններին են տալիս։

2

10

4

«Այնքան կարտոֆիլ է մնացել, որ ուրիշ տարբերակ չունենք։ Ի՞նչ անենք, ու՞ր լցնենք։ Գյուղում ունենք աղբամաններ, մնացած աղբն այդտեղ ենք լցնում, իսկ կարտոֆիլը այդտեղ չի կարելի թափել։ Մի դույլ չի, որ աղբամանը լցնենք։ Գյուղացին ի՞նչով է մեղավոր, բավական չէ որ չենք կարողանում վաճառել, մի հատ էլ մեր ձեռքով տանում աղբամանն ենք թափում»,- ասում են Չամդուրայի բնակիչները։

7

Շոգ եղանակներին այս աղբավայրերի մոտից անցնել հնարավոր չէ, նեխած կարտոֆիլի և տարատեսակ աղբի հոտը միախառնվում է ու առաջացնում գարշահոտ։

Գյուղացիները չեն բողոքում, ընդհանուր առմամբ Չամդուրայում տեղադրված է 14 աղբաման, ինչը գյուղի մասնագետի խոսքերով, բավարար է գյուղին։

8

9

Չամդուրայի աղբատեղիում գյուղացու չիրացրած բերքը նույիսկ հասցրել է ծլել։

3

Ջավախքի գյուղերում արդեն մի քանի տարի է խնդիր չիրացված կարտոֆիլը, մարդիկ մտածում են թե ու՞ր թափեն։ Գրեթե յուրաքանյուր գույղում այս խնդիրը կա։ Կան նաև գյուղեր, որտեղ կարտոֆիլը թափում են աղբամանների մեջ։

Այս թեմայով նաև կարող եք կարդալ՝