Վրաստանի կառավարությունը նախատեսում է արմատապես փոխել Կենսաթոշակային գործակալության կառավարման համակարգը, այսօր գրել է BM.ge բիզնես պորտալը։
Oրինագիծն արդեն ներկայացվել է խորհրդարան։
Վրաստանի կառավարությունը նախատեսում է իր իրավասությանը փոխանցել Վրաստանի կենսաթոշակային գործակալության կառավարման կառուցվածքի նշանակման հարցը։ Կենսաթոշակային գործակալության ներդրումային խորհուրդը լուծարվում է:
Միևնույն ժամանակ, ծրագրերում կենսաթոշակային խնայողությունների ուղղակի ներդրումների սահմանաչափը բարձրացվում է մինչև 800 մլն լարի։
Կենսաթոշակային գործակալությունը ստեղծվել է մի քանի տարի առաջ՝ կառավարելու, այսպես կոչված, «Կուտակային կենսաթոշակները»: Ապրիլի սկզբի դրությամբ Վրաստանում կենսաթոշակ է կուտակում 1 մլն 503 հազար մարդ, կենսաթոշակային ակտիվների արժեքը հասել է 4,8 մլրդ լարիի։
Կուտակային կենսաթոշակային համակարգը Վրաստանում սկսել է գործել 2019 թվականի հունվարի 1-ից։ Համակարգի մասնակիցները կենսաթոշակային տարիքի լրանալուց հետո պետական կենսաթոշակից բացի լրացուցիչ անհատական վճարներ կստանան։ Կենսաթոշակային խնայողական հիմնադրամ մուծումները պարտադիր են՝ աշխատողի աշխատավարձի 2%-ը, գործատուի կողմից ավելացված 2%-ը և պետության կողմից տարեկան 24 հազար լարիից ցածր աշխատավարձի 2%-ը: