ՎՈՒԵ -ին այսօր՝ ապրիլի 28-ին, նշում է Ուղղափառ եկեղեցու 12 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը:
Ծաղկազարդի տոնը հիմնված է ավետարանական պատմության վրա, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը, նախքան խաչելությունն ու հարությունը, ժամանել Երուսաղեմ: Նախօրեին նա հարություն էր տվել Ղազարոսին, և մարդիկ արմավենու ճյուղերով դուրս էին եկել Փրկչին դիմավորելու: Այդ պատճառով արևմտյան եկեղեցում այս օրը կոչվում է Արմավենու կիրակի:
Վրաստանում այս տոնը հնագույն ժամանակներից անվանում են Բզոբա: Ավանդույթի համաձայն՝ այս օրը օծվում են ուռենու և կոլխիդական շիմշատի (վրացերեն՝ բզա) ճյուղերը և բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:
Ամեն տարի, Բզոբայի նախօրեին, Վրաստանի Պատրիարքարանն ու կառավարությունը բնակչությանը կոչ են անում ոչ թե ոչնչացնել շիմշատը, այլ ինքնուրույն աճեցնել, քանի որ բույսն ընդգրկված է Կարմիր գրքում: Բացի այդ, Ծաղկազարդի օրը բավարար քանակությամբ հատուկ աճեցված այս բույսից վաճառվում է եկեղեցիների մոտ:
Ծաղկազարդը բացում է Մեծ պահքի վերջին նախատոնական շաբաթը` Ավագ շաբաթը: Եկեղեցու համար սա Հիսուս Քրիստոսի տանջանքներով խաչելիությունը հիշելու ժամանակն է: Այս շաբաթվա ընթացքում ընդունված է ծոմ պահել: