Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրվելու է ամուսնության թույլատրելի տարիքը, այն է՝ 18 տարեկան։ Այս մասին նա հայտարարել է երկրում ԼԳԲՏ քարոզչության դեմ՝ «Ընտանեկան արժեքների մասին» օրենքում կատարվող սահմանադրական փոփոխությունների համապետական քննարկման ժամանակ, նշում է «ՎԵ»-ն։

«2017 թվականին հաստատվեց, որ ամուսնությունը միություն է միայն տղամարդու և կնոջ միջև։ Այլ երկրներում նմանատիպ գրառումներ արվել են նաև Սահմանադրություններում, թեև որպես այլընտրանք տարբեր երկրներում ստեղծվել է այսպես կոչված «քաղաքացիական զուգընկերության պայմանագիր», այսինքն՝ իրավական ձև, որը, ըստ էության, փոխանցում է այս միությունը նույն իրավական հարթություն:

Մեր սահմանման նպատակն է ընդգծել, որ ամուսնությունն ու ընտանիքն այն է, ինչը սահմանված է սահմանադրությամբ, և օրինական այլընտրանքներն անթույլատրելի են:

Միևնույն ժամանակ սահմանադրորեն սահմանված է նաև ամուսնության թույլատրելի տարիքը՝ 18 տարեկանը։ Այս տարիքը տարբեր ժամանակներում փոփոխվել է, և այժմ այն սահմանադրորեն ամրագրվելու է»,- հայտարարել է Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ իշխանական կուսակցությունը հանրային քննարկման է ներկայացնում «Ընտանեկան արժեքների մասին» օրինագիծը. սրանք Սահմանադրության փոփոխություններն են՝ ընդդեմ ԼԳԲՏ քարոզչության, նշում են «Երազանքում»։ Ապրիլի 22-ին դրանք քննարկվում են Քութաիսիում։ Քննարկումներ են նախատեսվում Ամբրոլաուրիում, Օզուրգեթիում, Բաթումիում, Զուգդիդիում և Մեստիայում։