Ուղղափառ քրիստոնյաները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները, այսօր նշում են գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետումը։ Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում և ՀԱԵ եկեղեցիներում այսօր տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի։
Ավետարանական ավանդության համաձայն, այս օրը Գալիլեայի Նազարեթ քաղաքում Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Աստվածամորը և լուր բերեց նրան, որ նա ծնելու է Աստծո Որդուն և մարդկության Փրկչին։
Վարկածներից մեկի համաձայն, Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը սահմանել է Երուսաղեմի Սուրբ Կիրիլ Ա եպիսկոպոսը 4-րդ դարի կեսերին։ Մեկ այլ վարկածի համաձայն, տոնը հայտնի է եղել դեռևս 3-րդ դարում։
Ավետման տոնը փոխանցվող չէ և միշտ նշվում է ապրիլի 7-ին։ Այս օրը խիստ պահքը թուլանում է, քրիստոնյաներին թույլատրվում է ձուկ ուտել: Մեծ Պահքի ողջ ընթացքում նման թուլացում կատարվում է միայն երկու անգամ՝ Ավետման և Տիրոջ Երուսաղեմ մուտքի տոնին։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 7-ը հռչակել է Մայրության խորհուրդը սովորել պատրաստվող մայրերի և կանանց օրհնության օր։ Բացի այդ, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, այսօր նշվում է նաև Մայրության և գեղեցկության տոնը։