«Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերը մուտք գործեն Ուկրաինա, ապա կարող ենք խոսել ոչ թե հակամարտության հնարավորության, այլ դրա անխուսափելիության մասին», – այսօր, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի վերջին հայտարարությունները, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Իրավիճակը նույնկերպ պետք է գնահատեն [ՆԱՏՕ-ի անդամ] երկրները՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրենց շահերին, իրենց քաղաքացիների շահերին», – հայտարարել է Պեսկովը։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: