Ախալքալաքի թվով 7 դպրոցներում կան տարբեր առարկաների թափուր հաստիքներ։
Գործավարի թափուր աշխատատեղ կա Ղադոլար գյուղի հանրային դպրոցում, հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 2-ն է։
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ առարկայի, X դասարանում, ինչպես նաև հասարակական կրթության ուսուցչի թափուր հաստիք կա Գումբուրդո գյուղի հանրային դպրոցում։ Այս երկու թափուր հաստիքների հայտերի ընդունման վերջնաժամկետը նույնպես փետրվարի 2-ն է։
Օլավերդի հանրային դպրոցի՝ V, VI և VII դասարաններում նույնպես կա Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ առարկայի ուսուցչի թափուր հաստիք, այս հաստիքի հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր է՝ հունվարի 31-ը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղի հանրային դպրոցում վրացերենը որպես երկրորդ լեզու ոչ վրացալեզու դպրոցներում ուսուցչի թափուր հաստիք կա։ Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։
Կիրովական գյուղի հանրային դպրոցում մաթեմատիկայի ուսուցչի թափուր հաստիք կա XI դասարանի համար։ Հայտերի ներկյացաման վերջնաժամկետը հունվարի 31-ն է։
Գյուղ Ազմանայի հանրային դպրոցում կա կենսաբանություն առարկայի ուսուցչի թափուր հաստիք՝ VIII, IX և X դասարանների համար։ Ցանկացողները կարող են դիմել ներառյալ մինչև հունվարի 31-ը։
Կոկիա գյուղի հանրային դպրոցում անգլերեն լեզվի ուսուցչի թափուր հաստիք կա, հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է։