Այսօր՝ հունվարի 18-ին, հայտարարվել են 2023 թվականի ԵՄ լրագրության ոլորտում մրցանակի թեկնածությունները բոլոր անվանակարգերում: «EUMM-ի Խաղաղության լրագրության հատուկ մրցանակ» անվանակարգում առաջադրված 4 թեկնածուների թվում է հակամարտությունների մասին Jnews-ի պատմությունը:

«EUMM-ի Խաղաղության լրագրության հատուկ մրցանակ» անվանակարգում առաջադրվել է Jnews-ի լրագրող Քրիստինե Մարաբյանի  Կինը հակամարտությունում վերնագրով հոդվածը։.

Այս կատեգորիայում առաջադրված է նաև Թաթա Բերաիայի հոդվածը (Ներկա ժամանակ)՝  «30 տարի առաջ Աբխազիայում ավարտվեցին Սուխումիի համար մարտերը» :

Մամուկա Կուպարաձեի Ֆիլմը (Studio Re)՝ «Հակամարտության ստվերի տակ»։

Մարիամ Կվավաձե (Tok TV)«Ժամանակն է հավաքել մնացորդները»։

ԵՄ ժուռնալիստիկայի ոլորտում մրցանակի համար մրցակցումը մեկնարկել է 2012 թվականին: Սա ամենամյա միջոցառում է, որը կոչված է խթանելու պրոֆեսիոնալիզմը և լրագրողական էթիկայի չափանիշների պահպանումը: Մրցույթը կազմակերպում է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։ Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMM) հատուկ մրցանակը շնորհվում է նաև լրատվամիջոցներին «Լավագույն լրագրողական աշխատանք՝ հակամարտությունների խնդիրները լուսաբանելու ոլորտում, որը նպաստում է վստահության հաստատմանը և խաղաղությանը» («EUMM մրցանակ խաղաղ լրագրության համար»):