Հունվարի 7-ին ուղղափառ աշխարհը նշում է Քրիստոսի Ծնունդը։ Այդ կապակցությամբ գիշերը ուղղափառ եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել։
Ուղղափառ հավատացյալների համար նոյեմբերի 28-ին սկսված 40-օրյա ծոմն ավարտվեց Քրիստոսի Ծննդյան օրը։
Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենամեծ տոներից է։ Այն տասներկու (12 ամենակարևոր) տոներից մեկն է, որը նշվում է ուղղափառ եկեղեցու կողմից՝ ի պատիվ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան: Զատիկից հետո, Սուրբ Ծնունդը համարվում է երկրորդ կարևոր տոնը։ Քրիստոսի Սուրբ Ծննդով սկսվեց նոր դարաշրջան, և տոնը սկսեց նշվել արդեն առաջին դարերից։