Երեկ երեկոյից Ախալքալաքից դեպի Հայաստան տանող ճանապարհը փակ էր: Բայց ներկա պահին երթևեկությունն այս ճանապարհով վերականգնվել է:

Ըստ Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մայրուղու Ախալցիխե-Նինոծմինդա 90-ից 112 կմ ճանապարհը (այսինքն Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածը), բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհները ձյունից մաքրող տեխնիկան աշխատում է անընդհատ: Ճանապարհը բաց է, սակայն դժվարանցանելի բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Խորհուրդ ենք տալիս տվյալ ճանապարհով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: