Դեկտեմբերի 26-ին Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) թիմը և Geocase վերլուծական կենտրոնը կազմակերպել էին արտագնա հանդիպում Ախալքալաքում՝ Ազգային համաձայնության ակադեմիական հարթակ ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որտեղ փորձագետները հանդիպեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը վարում էին Geocase-ի արտաքին կապերի տնօրեն Խաթունա Բուրկաձեն և GSAC փորձագետ Դավիթ Կապանաձեն։ Հանդիպման ընթացքում խոսվեց նախագծի նպատակների, ապաբևեռացման կարևորության և այն մասին, թե ինչ պետք է անի Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին։

Հանդիպմանը, որը կայացավ LAG Ախալքալաքի գրասենյակում, մասնակցեցին Ախալքալաքի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաները կիսվեցին մունիցիպալիտետի բնակչության ապակենտրոնացման գործընթացում բախվող խնդիրներով։

Ծրագրի երկրորդ փուլը նպատակ ունի մեծացնել ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությունը, ինչպես նաև հետագայում ներգրավել հասարակության տարբեր ներկայացուցիչների ապաբևեռացման և արմատականացման նվազեցման գործընթացում:

Ծրագիրը ներառում է հանդիպումներ Վրաստանի տարբեր քաղաքներում քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև թեմատիկ քննարկումներ մեդիա-մենեջերների հետ և դասընթացներ լրագրողների համար։

Ծրագիրն իրականացվում է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ։