Մարտունի գյուղի կամուրջը դեռ պաշտոնապես շահագործման չի հանձնվել, սակայն գյուղի բնակիչներն արդեն օգտվում են նրանից ու շատ ուրախ են։ Կամուրջը, 708 925լարի արժողությամբ, կառուցել է «Ճանապարհաշինության թիվ 2 վարչություն»-ը:
Մարտունի գյուղի կամուրջը 2016 թվականից վթարային վիճակում էր։ Jnews-ը բազմիցս գրել էր այս կամրջով տեղաշարժվելու վտանգի մասին։ Եվ վերջապես, 2023 թվականի օգոստոսին, տեղական իշխանությունները, միջոցներ հատկացրեցին, Փարվանա գետի վրայով․ հին կամրջի տեղում նոր կամրջի կառուցման համար։ Այս կամուրջը Մարտունի գյուղի բնակիչների միակ միջգյուղական ճանապարհն է։
Կամրջի կառուցման հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են, ընկերությունն իրականացնում է վերջնական աշխատանքները։ Բնակիչները կամրջից օգտվում են ամսվա սկզբից և շատ գոհ են։
«Շատ լավ աշխատանք են արել: Կամուրջը լայնացրել են, երևի հետիոտնային ճանապարհի հաշվին: Մենք շատ գոհ ենք: Արդեն երկու մեքենա կողք կողքի կարող են անցնել»,- ասաց Մարտունի գյուղի բնակիչներից մեկը։
«Մենք դեռ չենք ընդունել աշխատանքը, ճաղաշարի վրա մի քանի ձող է պակասել, որոնք շուտով կտեղադրվեն, ինչպես նաև 3 լուսավորության սյուներ են տեղադրվելու: Երկու օրից այս աշխատանքները կավարտվեն: Մենք գոհ ենք աշխատանքից»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Մարտունի գյուղում կամրջի կառուցման մրցույթը շահել է «Ճանապարհաշինության N2 վարչություն» ՍՊԸ-ն՝ 708 925 լարիով, նախնական 730 850 լարի գումարի դեպքում:
Նոր կամուրջը հնից մի փոքր բարձր է, կամրջի լայնությունը ընդլայնվել է և դարձել 3 մ 10 սմ, երկարությունը՝ 76 մ, կամուրջը գիշերային ժամերին կլուսավորվի։ Կամրջի վրա հետիոտնային ճանապարհ չկա։
«Նախագծում ճշգրտումներ արվեցին, ճանապարհը նեղ էր, լայնացվեց, որ տրանսպորտը նորմալ շարժվեր կամրջով: Աշխատանքների ընթացքում որոշ խնդիրներ եղան, բայց ամեն ինչ լուծվեց և նորմալ հասանք ավարտին։ Աշխատանքները գրեթե ավարտվել են, մնացել են միայն կոսմետիկ աշխատանքներ: Լուսավորությունը տեղադրվել է, մնում է միայն միացնել: Այն ամենը, ինչ նախատեսված էր նախագծով, արված է»,- հեռախոսազանգով ասացին ընկերությունից։