Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում Ափոզյանները դժվարին պայմաններում մեծացնում են երեք մանկահասակ երեխա։ Նրանցից երկուսը լուրջ առողջական խնդիրներ ունեն։ Երեխաներին պետք Թբիլիսիում հետազոտվել, սակայն ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի։ Մկրտիչ Ափոզյանը՝ ընտանիքի հայրը,  խնդրում է, որպեսզի հասարակությունն օգնության ձեռք մեկնի և կարողանան փոքրիկների առողջական վիճակը փոքրիշատե կայունացնել։

Ափոզյաններն ունեն երեք երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Նրանցից երկուսն առոջական խնդիրներ ունեն։ Որդին՝ Խաչիկը 13 տարեկան է, սրտի արատ ունի, արդեն երկու ամիս է վատ է զգում իրեն։ Չնայած այն փաստին, որ երեխան մանկուց ունեցել է ուշաթափություն, ծնողները Խաչիկի առողջական խնդիրների մասին միայն վերջրես են իմացել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։

Իսկ Մարիաննան 5 տարեկան է, ծնվել է Մանկական ուղեղային կաթված(ՄՈւԿ/ДЦП) հիվանդությամբ, նա նույնպես փոքրուց ունեցել է ուշաթափություն։

2

Իսկ մյուս աղջիկը՝ Արմինեն 9 տարեկան է, օգնում է մայրիկին, հետևում ու խնամում է փոքր քրոջը։

«Սրտի արագացում ունի, թե կոնկրետ ինչ խնդիր է մոտը չեմ կարող ասել, քանի որ հետազոտման չենք տարել։ Ամեն անգամ, երբ վատանում է, շտապ օգնություն ենք կանչում, գալիս են ու տանում Ախալքալաքի հոսպիտալ, դեղեր են տալիս, սրսկում,  իրեն լավ է զցում բերում ենք տուն, հետո մի քանի օրից նորից կրկնվում է։ Բժիշկներն ասում են, որ պետք է Թբիլիսի տանել, բայց հնարավորություն չունենք։ Սրտի աշխատանքը բարձրանում է մինչև 130», – ասում է երեք երեխաների մայրը՝ Նազի Չխիկվաձեն։

1
5-ամյան Մարիաննան առաջին կարգի հաշմանդամ է։

«Փոքրս համ քայլել չի կարողանում, համ էլ ժամանակ առ ժամանակ վատանում է։ Հիմա անվասալյակ ունենք, բայց երեխան ինքնուրույն չի կարող տեղաշարժել, ընկնում է վրայից։ Հիմա դիմել եմ քաղաքապետարան, գրանցել են, որ էլեկտրոնային անվասալյակ տան, սպասում ենք», – ավելացրեց Նազին։

Մոր խոսքով, երեխան մի տարվա ընթացքում 4 անգամ վատացել է, տարել են Ախալցիխե, բժիշկը ստուգել է, ասել է, որ պետք է Թբիլիսիում հետազոտեն և համապատասխան բուժում նշանակեն, սակայն Ափոզյանները ֆինանսական միջոցներ չունեն։

3

Հիվանդ է նաև ինքը՝ Նազին։ Սրտի վիրահատություն է տարել չորս տարի առաջ։ Առողջական խնդիրները սկսվել են, երբ երրորդ երեխայով հղի է եղել։ Հղիության 7-րդ ամսում այրունահոսություն է սկսվել և վաղաժամ ծննդաբերել է։ Այդ ժամանակ վիրահատել են, ընկել է կոմայի մեջ, որից հետո ի հայտ են եկել առողջական խնդիրները։ Հաճախ է բարձր ջերմություն ունենում։

4

Մկրտիչ Ափոզյանի ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը սոցիալական նպաստն է, որը պետությունն է տալիս։ Նազիին ֆիզիկական ծանր աշխատանք չի կարելի, իսկ Մկրտիչը կնոջ առողջական խնդիրների պատճառով չի կարող արտագնա աշխատանքի գնալ, եթե աշխատանք լինում է, ապա տեղում աշխատում է։ Տունը, որտեղ ապրում են, իրենցը չէ, Մկրտիչի ընկերոջ պապի տունն է։

5

Նազիի խոսքով, իրենց սոցիալական օգնությունն այս պահին կանգնեցրել են, քանի որ վերջերս են եկել և գնահատել սոցիալական միավորները։ Մինչ այս 900 լարի են ստացել, հիմա չի կարող ասել, թե որքան են ստանալու, քանի որ դա կախված է սոցիալական միավորնեից։ Ինչպես նաև փոքր երեխան 170 լարի հաշմանդամության թոշակ է ստանում։

Ափոզյաններն ակնկալում են սրտացավ մարդկանց օգնությունը։

6

Ովքեր ցանկություն ունեն օգնելու, որպեսզի Ափոզյանները դուրս գան այս ծանր պայմաններից, կարող են փոխանցել GE16LB0211128744526000 Նազի Չխիկվաձեի հաշվեհամարին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 579 95 05 44, Մկրտիչ Ափոզյան։