Արդեն մի քանի ժամ է Ախալքալաքի բարձրահարկ շենքերում ջուր չկա։ Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից Jnews-ին հայտնեցին, որ ջրատար խողովակներում վթար է եղել։ Համապատասխան աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Ախալքալաքի Լոմսաձե փողոցում ջրատար խողովակ է վթարվել։ Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի ղեկավար Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, վթարի պատճառով ջրամատակարարումը չի դադարեցվել, պարզապես ջրի ճնշումն է ընկել։ Համապատասխան աշխատանքներ են տարվում վերականգնելու ուղղությամբ, և քաղաքում ջրամատակարարումը լիովին կվերականգնվի մոտավոր ժամը 16:00-ի սահմաններում։