նորություններ 2 Նոյեմբերի, 2023 • Խոսպիոյում այրվել է 450 տուկ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, հրդեհ է բռնկվել Ախալքալաքի Խոսպիո գյուղում։ Ինչպես պարզվել է, այրվել է գյուղի բնակիչներից մեկի խոտը, որը նա կուտակել էր ձմռան համար՝ 450 տուկ։

Հրդեհի պատճառն անհայտ է։ Տան տերը Jnews-ի հետ զրույցում պատասխանեց, որ տեղյակ չէ, թե ինչպես է բռնկվել հրդեհը։ Հարևանները նշում են, որ տեսել են հրդեհը և կանչել հրշեջներին, ովքեր արագ ժամանել են և ժամանակին կանխել կրակի տարածումը։

Դեպքի վայրում աշխատել են հրշեջներն ու ոստիկանները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝