Վրաստանի հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի համաձայն՝ պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և անվտանգության ծառայության ֆինանսավորումն ավելացվել է մինչև 240 մլն լարիով։
2024 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանների և զինվորականների աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում, պաշտպանական ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման համար հատկացվել է 330,0 մլն լարի։
«Պաշտպանության նախարարության համար ակնկալվում է 1 մլրդ 370.0 մլն լարի, որը 110.0 մլն լարիով գերազանցում է 2023 թվականի հաստատված պլանը։ Հատկացված գումարի շրջանակներում 330.0 մլն լարի է տրամադրվել պաշտպանական ենթակառուցվածքների և այլ կարողությունների զարգացմանը: Ներքին գործերի նախարարության համար նախատեսված է 1 մլրդ 210,0 մլն լարի, ինչը 104,0 մլն լարիով գերազանցում է 2023 թվականի հաստատված պլանը։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը տրամադրվել է 205,0 մլն լարի»,- ասվում է փաստաթղթում։