նորություններ 19 Սեպտեմբերի, 2023 • Վրաստանն ավելի քան հազար տոննա հայկական խաղող է ներկրել

2023 թվականի 7 ամիսների ընթացքում Վրաստանը 2,7 միլիոն դոլարի խաղող է ներկրել հիմնականում Հայաստանից, Ուզբեկստանից և Իրանից։

Քանակական առումով ներմուծումը կազմել է 2 232 տոննա սեղանի թարմ, այնպես էլ չորացրած խաղող։

Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ խաղողի ամենամեծ քանակությունը Հայաստանից է ստացվել՝ 1,128 միլիոն դոլար (1,179 տոննա), որին հաջորդում են՝ Ուզբեկստանը՝ 699,400 դոլար (453 տոննա) և Իրանը՝ 467,940 դոլար (280 տոննա):

Առաջին հնգյակում են նաև Թուրքիան ($240,740 242 տոննա) և Նիդեռլանդները` $239,390 (71 տոննա):

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Եվրոն արժևորվել է

08 Մայիսի, 2025