Ինչպես արդեն հայտնի է, մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագրի ընդունելությունը, որում ընդգրկվելու համար անհրաժեշտ է հաղթահարել տվյալ ԲՈՒՀ-ի կողմից սահմանված ներքին քննությունը: Ծրագրին մասնակցելու պարտադիր նախապայմաններից մեկն այն է, որ դիմորդը պետք է ունենա առնվազն բակալավրի որակավորում, հակառակ դեպքում նա չի կարողանա բարձրացնել ստատուսը:
Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեի խոսքով, մի շաբաթից արդեն հնարավոր կլինի գրանցվել նաև Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում:
«Առաջիկա օրերին կսկսվի ընդունելության հայտերի ընդունումը, Ախալքալաքում խումբ կբացվի այն դեպքում, եթե 10-15 հոգի ցանկացող լինի։ Կարծում եմ, այս տարի կունենանք ցանկացողներ և կկարողանանք ուսուցիչների համար հենց տեղում հասանելի դարձնել 60 կրեդիտանոց վերապատրաստման կուրսը», — նշում է Բերիձեն:
Հիշեցնենք, որ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը հասանելի է հետևյալ համալսարաններում
- Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան
- Իլիայի պետական համալսարան
- Սուխումի պետական համալսարան
- Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիա
- Սամցխե-Ջավախքի պետական համալսարան
- Շոթա Մեսխիայի Զուգդիդիի պետական կրթական համալսարան
- Ակակի Ծերեթելիի պետական համալսարան
- Յակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարան
- Բաթումիի պետական համալսարան
- Բաթումիի արվեստի համալսարան
- Գորիի պետական կրթական համալսարան
- Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Անդրեաս Առաջինի անվան վրացական համալսարան
- Վրաստանի պատրիարքարանի Սուրբ Թեբել Աբուսերիսձեի անվան կրթական համալսարան
- Վրաստանի համալսարան
- Սեւ ծովի միջազգային համալսարան
- Արևելյան Եվրոպայի համալսարան
- Եվրոպայի համալսարան
- Վրաստանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի պետական կրթական համալսարան
- Թբիլիսիի ազատ ակադեմիա
- Վրաստանի բրիտանական համալսարան
Ո՞ր դեպքում ուսուցիչները Ախալքալաքում կկարողանան օգտվել 60 կրեդիտանոց ծրագրից