Մարտունի գյուղում, հին կամրջի տեղում, նոր կամրջի կառուցումն ընթացքի մեջ է։ Մունիցիպալիտետը հատկացրել է 730 850 լարի։ Շինարարությունն իրականացնում է «Ճանապարհաշինարարական վարչություն N2» ընկերությունը։ Շինարարության ընթացքում շինարարական ընկերության խնդրանքով նախագծում փոփոխություններ են կատարվել։
Մարտունի գյուղում կամրջի կառուցման մրցույթը շահել է «Ճանապարհաշինարարական վարչություն N2» ՍՊԸ-ն՝ 708 925 լարիով, նախնական 730 850 լարիի դեպքում։
Ընկերության տնօրեն Ավթանդիլ Կաճկաճիշվիլիի խոսքով, շինարարությունում հիմնականում աշխատում են տեղացիները։ Վերականգնումն ընթացքի մեջ է։
Հին կամուրջն ապամոնտաժվել է, ու այժմ ընթանում է կամրջի հիմքի ամրացման գործընթացը։
Նախագծի համաձայն, նոր կամուրջը հնից մի փոքր բարձր կլինի, կամրջի լայնությունը կլինի 3 մ 10 սմ է, իսկ երկարությունը՝ 76 մ.: Ձախից 1 մ լայնությամբ հետիոտնային ճանապարհ կլինի։ Կամուրջը կունենա լուսավորություն:
Շինարարությունը սկսելուց հետո նախագծողը փոփոխություններ է կատարել նախագծում: Ավթանդիլ Կաճկաճիշվիլիի խոսքով, հիմա բետոնային աշխատանքներ են տարվում, և աշխատանքի ընթացքում որևէ խնդիր չի եղել։
«Երբ մենք սկսեցինք աշխատանքները, եղանք տեղում, պարզեցինք, լավ նայեցինք, զանգեցինք նախագծողին, և նա փոփոխություններ կատարեց նախագծում, հիմքում ավելացրեց բետոնային աշխատանքները», – ասաց Ավթանդիլ Կաճկաճիշվիլին:
Ըստ մրցույթի, աշխատանքները պետք է ավարտվեն հոկտեմբերի վերջին։ Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ իրենք կտեղավորվեն ժամկետներում։
Մարտունի գյուղի կամուրջը 2016 թվականից վթարային վիճակում է: Բնակիչները բազմիցս բողոքել են, և խնդրել տեղական իշխանություններին վերականգնել կամուրջը, քանի որ այն գյուղացիների միակ ճանապարհն է։ Վերջին անգամ կամուրջը վերանորոգվել է 2009 թվականին, բայց ոչ ամբողջությամբ։
Շինարարության ընթացքում մարտունեցիները ժամանակավորապես օգտվում են այլընտրանքային, երկրորդական, գրունտային ճանապարհից։