Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Բաթումիի նավահանգստի տարածքում ընթացող ակցիայի ժամանակ ինը քաղաքացի է ձերբակալվել։
Ըստ ՆԳ նախարարության՝ չնայած իրավապահների բազմաթիվ դիմումներին, հանրահավաքի մասնակիցները չեն կատարել իրենց օրինական պահանջները, ինչի արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով ձերբակալվել է ինը անձ։
ՆԳՆ-ն կոչ է անում հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից։
Զբոսաշրջային նավը, որում գտնվում են Ռուսաստանի քաղաքացիներ, Բաթումիի նավահանգստում դիմավորել են բողոքի ցույցով: