Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն, հուլիսի 22-24-ը դոլարի պաշտոնական արժեքը կազմում է 2,5771 լարի։ Նախկին փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց 2,5693 լարի էր։ Ըստ այդմ՝ դոլարի նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքի փոփոխությունը կազմել է +0,0078 լարի։
Ռուբլին նույնպես արժևորվել է։ 100 ռուբլիի պաշտոնական փոխարժեքը 2,8626 լարի է, ինչը երեկվա համեմատ 0,0246 լարիով ավելացել է։
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,8673 լարի։ Նախորդ փոխարժեքը 2.8804 էր։ Եվրոյի նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքի փոփոխությունը կազմել է -0,0131 լարի։
Երեկվա առուվաճառքի արդյունքում ձեռք բերված փոխարժեքները կգործեն մինչև հուլիսի 24-ը ներառյալ։