Հայաստանի և Վրաստանի վարչապետներն այսօր Բաքում քաղաքում քննարկել են տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ հարցեր, հայտնում են կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանն և Իրակլի Ղարիբաշվիլին նշել են, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսություն ռազմավարական հարցերի շուրջ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։

Երկու հարևան երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին: