«Օգնենք գյուղին» (ՕԳԾ) ծրագրի աշխատանքները կատարված են 80%-ով: Ըստ պայմանագրերի բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչ դեկտեմբերի 15-ը:

«Օգնություն Գյուղին» ծրագրի բոլորը աշխատանքները այս տարի առաջին անգամ իրականացվել է տենդեր-մրցույթով, նույնատիպ աշխատանքները տարբեր գյուղերում միավորել են մեկ տենդեր-մրցույթի մեջ:

Աշխատանքների ընթացքում, ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության Ենթակառուցվածքի ծառայության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի, լուրջ խնդիրներ չեն առաջացել, բայց այնուամենայնիվ խոչընդոտող հանգամանքներ են եղել:

«Խնդիրները ստեղծում են բնակիչներն իրենք: Մերենիա գյուղում ծիսակատարության տան տանիքի վերանորոգման ընթացքում շիֆերները գողացան: Գումարները չբավարարեցին ամբողջ տանիքը փոխելու համար, գյուղացիները պահանջում են փոխել ամբողջ տանիքը, իսկ հինը գողացել են: Կորխ գյուղում այժմ պահանջում են մեծ գեներատոր ու պերֆերատոր (հարվածային հորատիչ), բայց գինը գրել են փոքրի համար: Հիմա հրաժարվում են դրանցից: Հենց այսպիսի խնդիրներ են առաջացնում գործի ընթացքում», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Ալբերտ Նահատակյանը, չնայած այս բոլոր խնդիրներին, գոհ է ընդհանուր ծրագրից: Իսկ այն փաստը, որ այս տարի աշխատանքները ձգձգվեցին, ենթակառուցվածքների ծառայության բաժնի պետը ունի հետևյալ բացատրությունը.

«Ուշացումը կախված է տարբեր գործոններից: Ամեն ինչ կապված է ենթակառուցվածքային աշխատանքներից, առաջնահերթության որոշումից, հանդիպումներից: Կային սխալներ, տարաձայնություններ: Գյուղում հանդիպման ժամանակ ներկա է եղել մի խումբ և ընտրել առաջնահերթությունները, սակայն վերջին րոպեին եկավ մեկ այլ խումբ, և ասացին, որ ուզում են այլ աշխատանքներ իրականացնել: Մի գյուղի պատճառով կարող էին ուշացվել ամբողջ շրջանի աշխատանքները», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Վերջին պահին, տենդեր-մրցույթի հայտարարման նախաշեմին իրենց աշխատանքները փոխել են Քարսեպ, Խանդո, Հոկամ գյուղերը: Այդ պատճառով նախագծերը նորից են գրել:

Շուշան Շիրինյան