Ազավրեթ գյուղում տեղի բյուջեի միջոցներով կվերանորոգվի ծիսական տունը:
Ախալքալաքի քաղաքապետարանը հունիսի 30-ին մրցույթ է հայտարարել Ազավրեթ գյուղում գտնվող ծիսական տան վերականգնման համար։ Առաջարկների ընդունումը կավարտվի հուլիսի 11-ին։ Ծիսական տան վերականգնումը նախնական հաշվարկներով կիրականացվի 101 986 լարիով։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Ազավրեթի ծիսական տան տանիքը պետք է փոխվի, որոշ պատուհաններ և դռներ, ինչպես նաև կվերանորոգվի ճակատային մասը։