Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանը կից Գյուղական զարգացման գործակալությունը, հունիսի 27-ից, բարձր լեռնային շրջանների բնակչության համար, ովքեր ցանկանում են բիզնես սկսել, սկսում է պետական ​​համաֆինանսավորման ծրագիր։

Ծրագրի նպատակն է նպաստել բարձր լեռնային բնակավայրերում մասնավոր հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը, երիտասարդ ձեռներեցների խթանմանը և տնտեսական ակտիվությանը։

Ծրագրի նպատակն է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական ոլորտների կայուն զարգացումը և բարձր լեռնային բնակավայրերում տեղական տնտեսության դիվերսիֆիկացումը:

Ծրագիրն իրականացվում է Գյուղական զարգացման գործակալության կողմից և համակարգվում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից։

Ֆիզիկական անձանց համար համաֆինանսավորումը կազմում է ոչ պակաս, քան 30 000 լարի և ոչ ավելի, քան 100 000 լարի, և ոչ ավելի, քան ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի 50%-ը:

Իրավաբանական անձանց համաֆինանսավորումը կազմում է ոչ պակաս, քան 30 000 լարի և ոչ ավելի, քան 100 000 լարի, և ոչ ավելի, քան ներկայացված նախագծի ընդհանուր արժեքի 60%-ը:

60% պետական ​​ֆինանսավորումը վերաբերում է նաև 18-ից ներառյալ 35 տարեկան տղամարդ շահառուներին, 18-ից ներառյալ 40 տարեկան կին շահառուներին, ինչպես նաև գյուղատնտեսական կարգավիճակ ունեցող կոոպերատիվներին։

Ծրագրով ֆինանսավորվելու են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական ձեռնարկատիրական գործունեությունը։

Գյուղատնտեսական ծրագրերում առաջնային արտադրությունը չի ֆինանսավորվում, ոչ գյուղատնտեսական ծրագրերում ֆինանսավորվում է շինարարությունը, օրինակ՝ սրճարանները, հյուրանոցները, ռեստորանները և նորաստեղծ ձեռնարկությունները։

Եթե ​​տարածքը վարձակալված է, ապա այն պետք է ձևակերպված լինի առնվազն 10 տարով։

Չեն ֆինանսավորվում հետևյալ գործոնեությունները․
Ծխախոտի արտադրություն;
Ազարտային խաղ;
Առևտրի վայր;
գրավատան ծառայություններ;
Էքստրեմալ սպորտ և հարակից ծառայություններ;
Էլեկտրոնային բիզնես;
Տրանսպորտային ծառայություններ;
Շինարարական (զարգացման) գործունեություն;
Քաղաքական, կրոնական, բարեգործական գործունեություն;
Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գնում;
Գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների գնում.

Բակուրիանում, Ստեփանծմինդայում, Գուդաուրիում և Մեստիայում հյուրանոցի (այդ թվում՝ ընտանեկան) և հանրային սննդի օբյեկտի կառուցումը չի ֆինանսավորվի։

Դիմումը լրացվելու է առցանց, վրացերեն լեզվով rda.gov.ge կայքում

Գործակալության աշխատակիցները հունիսի 23-ին, ժամը 12:00-ին Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում կանցկացնեն ծրագրի շնորհանդես, ցանկացողները կարող են ներկա գտնվել և մանրամասն ծանոթանալ, ինչպես նաև հարցեր տալ։