Անչափահաս աղջկան, որին փրկարարները փնտրում էին Ասպինձայի մունիցիպալիտետի Կուր (Մտկվարի) գետում, մահացած են գտել։

Դեռահասի որոնողափրկարարական աշխատանքները սկսվել էին երեկ՝ հունիսի 9-ին։

Հաղորդվում է, որ երեխաները լողացել են այսպես կոչված Էրեկլե կամրջի մոտ գտնվող գետում: Նրանցից մեկը սայթաքել է և ընկել, գետի հոսանքը նրան տարել է։ Տեղում մոբիլիզացվել են փրկարարական ջոկատները։