Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորամասերից մեկում 2005 թվականին ծնված զինծառայող Իուսիփ Նասիբովին մահացած են գտել:

Ըստ հետաքննության նախնական վարկածի՝ զինծառայողն իրեն ամրակցված շտաբային զենքով շուրջօրյա հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ կրակոցների ձայներ են լսվել: Դեպքից հետո հերթապահության վայրի ստուգման ընթացքում զինվորին մահացած են գտել:

Ռազմական ոստիկանության վարչությունում հետաքննություն է սկսվել շարքային զինծառայող Նասիբովի մահվան փաստով քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասով, որն էլ նշանակում է ինքնասպանություն։

Մահացած Նասիբովի ընտանիքի անդամները չեն հավատում ինքնասպանության վարկածին: