Հայտնի են «Մեր բազմատեսակ հայրենիքը» լուսանկարչական մրցույթի 13 հաղթողները, նվիրված Հանդուրժողականության միջազգային օրվան, որոնցից 5 լուսանկարը Ջավախքից է:
Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի ապարատը հայտարարել էր լուսանկարների մրցույթ` «Մեր բազմատեսակ հայրենիքը» խորագրով: Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետն էր նոյեմբերի 9-ը: Լուսանկարները, որոնք ուղարկվել են մրցույթին պետք է արտացոլեն Վրաստանի տարբեր էթնիկ և կրոնական համայնքների կյանքը, մշակույթը և ավանդույթները: Յուրաքանչյուր մասնակից կարող էր ուղարկել մինչ 3 լուսանկար:
Մրցույթի արդյունքում հայտնի դարձան 13 լավագույն լուսանկարները: Նրանց թվում կան լուսանկարների հեղինակներ` Ախալքալաքից և Նինոծմինդայից:
Ձեր ուշադրությանն ենք ներկացայացում մրցույթում հաղթած լուսանկարները: «Հայկական հացի թխումը», հեծինակ՝ Քրիստինե Մարաբյան Ախալքալաքից:
«Գորելովկա» Բորիս Ղարսլյան, Նինոծմինդա:
«Ապագայի տուն», մանկական աշխատանքները Արմեն Գրիգորյան, Ախալքալաք:
«Դիմանկար» Շուշան Շիրինյան, Ախալքալաք:
«Բանվոր», Նինոծմինդայի երիտասարդական կենտրոն:
Հաղթողների շարքում է Թբիլիսիից լուսանկարի հեղինակ Ինգա Ամիրխանյանը՝ «Հավլաբարի հայ երիտասարդությունը, Թբիլիսի»:
Մրցանակակիր լուսանկարների շարքում կան նաև լուսանկարներ արված Ջավախքում, ինչպիսիք են Գվանցա Իրիաուլիի լուսանկարը՝ «Գյուղ Գորելովկա»:
Կամ Նինո Կիլաձե՝ «Գումբուրդո գյուղի երեխաները»:
Մրցանակակիրների շարքում կան լուսանկարներ, որոնք վերաբերում են ադրբեջանցիներին և մահմեդականներին, ինչպիսիք են՝ «Ադրբեջանի մանկական անսամբլի մենակատար» Ալլա Բեժենցովայի լուսանկարը:
«Երեխան Բայրամի տոնակատարության աղոթքի ժամանակ Բաթումում», հեղինակ Էդո Մժավնաձե:
«Գարդաբանի կենտրոնական շուկան, ադրբեջանցի կանայք», հեղինակ Լալի Շենգելիա:
«Մարադիս գյուղի դպրոցի Վերջին զանգը», Գիորգի Դոնդուա:
«Բոշա երեխաները Գաչիանի գյուղում»՝ Թամար Լուկավա:
Ֆինանսական աջակցությունը նվերային վաուչերի տեսքով, 500 լարի գումարի չափով կստանան «Հանդուրժողականության, քաղաքացիական գիտակցության և ինտեգրման» ծրագրի բոլոր հաղթողները, ֆինանսավորվող USAID-ի և ՄԱԿ Վրաստանի ասոցիացիայի (UNAG) կողմից: Ժյուրին առաջնորդվել է մրցույթի կանոններով, այսինքն, լուսանկարում պետք է արտացոլվեին Վրաստանում բնակվող տարբեր էթնիկ և կրոնական խմբերը, իրենց կյանքի ճանապարհը, ավանդույթները, գոյակցությունը:
Հաղթող լուսանկարները կցուցադրվեն լուսանկարչական ցուցահանդեսին ի պատիվ Հանդուրժողականության օրվա ընդունելության, վաղը` նոյեմբերի 16-ին, որը կազմակերպում է Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի ապարատը: Ինչպես նաև ընտրված լուսանկարները կհայտնվեն 2017 թվականի աշխատասեղանային օրացույցում:
Քրիստինե Մարաբյան