Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղում բացվել է համայնքային կենտրոն, որտեղ 7 գյուղերի բնակիչներ կկարողանան օգտվել Արդարադատության Տան բոլոր ծառայություններից, «MAGTI» օպերատորի, ինչպես նաև «Liberty» բանկի ծառայություններից:
Այսօր, ժամը 16:00-ին Գումբուրդո գյուղում բացվել է ևս մեկ համայնքային կենտրոն: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և այլ հյուրեր: Նրան դիմավորեցին աղ ու հացով, և ծաղիկներով: Թեա Ծուլուկիանին ողջունեց և շնորհավորեց բոլորին համայնքային կենտրոնի բացման կապակցությամբ: Համայնքային կենտրոնում, կարող եք ստանալ բոլոր հանրային ծառայությունները (մոտ 200), որոնք կան Արդարադատության Տներում:
Կենսաթոշակառուները կստանան իրենց կենսաթոշակները այնտեղ, բնակիչները կկարողանան օգտվել «MAGTI» բջջային օպերատորի ծառայություններից, ինչպես նաև կենտրոնում գործում է ազատ էլեկտրոնային գրադարան և ինտերնետ:
Գումբուրդոյի Համայնքային կենտրոնը կծառայի ոչ միայն գյուղի 665 բնակիչներին, այլ նաև Կիրովական, Հոկամ, Գոգաշեն, Ափնիա, Քարսեպ և Ազմանա գյուղերի ընդհանուր առմամբ 5000 բնակիչների:
Գումբուրդոյի Համայնքային կենտրոնում աշխատում է հինգ մարդ: Աշխատանքները կենտրոնում այսօրվանից արդեն սկսված են: Ըստ մենեջեր Սիփան Շիպակցյանի կենտրոնում կգործի 10-15 համակարգիչներ:
«Եթե ինչ-որ մեկը տանը չունի համակարգչի, ապա նրանք կարող են գալ այստեղ և օգտվել մեր համակարգիչներից, չնայած սոցիալական ցանցերը բաց են, բայց նրանք կարող են օգտվել միայն էլեկտրոնային գրադարանից», – ասաց Սիփան Շիպակցյանը:
Ըստ Թեա Ծուլուկիանիի այս համայնքային կենտրոնով չի ավարտվում գյուղի զարգացումը, նա հաղորդել է կառավարության մտադրությունը կառուցել դեպի գյուղ տանող ճանապարհը:
«Այս նախագիծը Վրաստանի կառավարության որոշմամբ, ֆինանսավորելու է Վրաստանի Համայնքային զարգացման հիմնադրամը», – ասաց Արդարադատության նախարարը:
Դեղին ժապավենը կտրելուց հետո, նախարարը շրջեց կենտրոնի սենյակներով, ողջունեց աշխատողներին, ինչպես նաև շփվեց երեխաների հետ, ովքեր ցույց տվեցին իրենց գիտելիքները վրաց լեզվի ասպարեզում: Տոնական միջոցառման վերջում երկինք բաց թողեցին փուչիկներ, և բոլոր երեխաների բաժանեցին նվերներ և հյուրասիրեցին տորթով:
Գումբուրդոյի Համայնքային կենտրոնը թվով 43-րդն է Վրաստանում: Երկրի բոլոր համայնքային կենտրոններում աշխատում են ավելի քան 200 մարդ:
Շուշան Շիրինյան